Նոյեմբերի 23-ին Վանաձորի թիվ 20 դպրոցում «Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում բացվել է «Մասնակցային դպրոց» նախագծի փորձաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

Իր խոսքում Լ. Առաքելյանը կարևորել է մասնակցության և փորձի տարածումը հանրակրթական ուսումնական հաստատություններում` ընդգծելով այդ գործընթացում տնօրենների, ուսուցիչների, աշակերտների և ծնողների բազմակարծիք ու արդյունավետ համագործակցությունը: Միջոցառմանը մասնակցող տնօրենները և ուսուցիչները նախարարի տեղակալի հետ քննարկել են ծրագրի ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաև հետագայում այլ դպրոցների հետ փորձի տարածման հնարավոր ուղիները։

Միջոցառման ընթացքում կոմպետենցիոն ուսուցման 2-րդ փուլի վերապատրաստումն ավարտած տնօրեններին և ուսուցիչներին հանձնվել են վկայագրեր։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ, ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության, Կրթական քաղաքացիական նախաձեռնության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ձևավորած հայ-գերմանական փորձագիտական խմբի կողմից: