Լուրեր
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս տարի ծրագրին մասնակցել է 20-35 տարեկան 28 սփյուռքահայ՝

Ձիասպորտ. հայտնի են արգելքների հաղթահարման ՀՀ առաջնության հաղթողները

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում անցկացրել է արգելքների հաղթահարման ՀՀ առաջնությունը։ Մրցութային երկու օրերի ընթացքում հանդես են եկել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ» և «Միրաժ» ակումբների

Ամենամյա երիտասարդական ֆորումը համախմբել էր շուրջ 150 երիտասարդի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ամենամյա երիտասարդական ֆորումին, որն այս տարի համախմբել էր ՀՀ 10 մարզերից և Երևանից 150 երիտասարդների ու երիտասարդական ՀԿ‐ների ներկայացուցիչների։ Ֆորումին մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի

 «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարն առաջին անգամ անցկացվել է դպրոցականների համար

Գեղարքունիքի մարզի «Արևիկ» հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում՝ շուրջ 20 կմ մրցատարածությունում այսօր 66 դպրոցականներ մասնակցել են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին: Մրցաշարին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար

Քննարկվել են լեռնագնացության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ֆեդերացիայի ղեկավար Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

18-ամյա Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալը: Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում

Սպորտի և երիտասարդական քաղաքականության ուղղությունները՝ ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստի շրջանակում

ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստին ներկայացվել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ուղղություններով ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները: Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները և տեղեկացրել՝ ձևավորվել

Չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը. մեկնարկել է հայտագրումը

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում: Պոկում վարժությունում Ամրոյանը գլխավերևում պահել է 100 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցրել է