Լուրեր
Բասկետբոլի կանանց Մ16 հավաքականը՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր 

Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտել է ելույթները Կոսովոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Հայաստանի հավաքականը եզրափակիչ խաղում 58։65 հաշվով զիջել է Կիպրոսի թիմին և արժանացել առաջնության արծաթե մեդալներին: Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Ավա Սեդա Ղարիբն էր: Նա գրանցել

Բասկետբոլի Մ20 ԵԱ. Հայաստանի հավաքականը շարունակում է մրցելույթները

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Կայացած երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 71:77 հաշվով պարտվել է Իռլանդիայի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 29

Բասկետբոլի Մ20 ԵԱ. Հայաստանի հավաքականը սկսել է պայքարը

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականը սկսել է մրցելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցել է Լատվիայի հավաքականի հետ և 97:45 հաշվով զիջել է մրցակցին:

Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում. եռօրյա երիտասարդական հավաք Ապարանում

Հայ-վրացական երիտասարդական հավաքի շրջանակում ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում, երիտասարդների դերը որոշումների կայացման գործընթացներում» թեմայով պանելային քննարկում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը,

Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցներին։ Եռօրյա միջոցառման ընթացքում հայ և վրացի երիտասարդների համար կազմակերպվել են քննարկումներ ու աշխատարաններ՝ նպատակ ունենալով զարգացնելու

Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնություն. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականն այսօր՝ հուլիսի 11-ին, կանցկացնի իր առաջին հանդիպումը՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կմեկնարկի ժամը 20:00-ին: Հայաստանի

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի՝ Բրյուսելում տեղի ունեցած 6-րդ նիստին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, Արդարադատության,

Հարցաշար՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության նպատակով

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024–2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի պահանջի համաձայն` մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար։ Հարցաշարը հնարավորություն կընձեռի գնահատելու բնակչության վերաբերմունքը ֆիզիկական կուլտուրային

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող, Ռազմիկ Եփրեմյանը՝ բրոնզե մեդալակիր

Ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել է 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը: