
Սեպտեմբերի 16-23-ը Գեղարքունիքում կանցկացվի «Թատերական Գավառ» փառատոնը: Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնի բեմից թատերասեր հանրությունը հաղորդակից կդառնա թատերարվեստի զարգացումներին, մարզում կաշխուժանա թատերական կյանքը: «Թատերական Գավառ» փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնում: Փառատոնի շրջանակում Երևանի, Վանաձորի