Հարգելի՛ գործընկերներ

«Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը տեղեկացնում է, որ մեկնարկել է Եվրոպական մշակութային ժառանգության մրցանակ 2020 մրցույթը (Europa Nostra Awards 2020):

«Europa Nostra Awards»-ը Եվրոպայի ամենամեծ մրցանակաբաշխությունն է մշակութային ժառանգության ոլորտում:

Ներկայացված են հետևյալ չորս անվանակարգերը՝

◆ Մշակութային ժառանգության պահպանություն
◆ Հետազոտություն
◆ Անհատների և կազմակերպությունների նշանակալի գործունեություն
◆ Կրթություն, վերապատրաստում և իրազեկում

Մրցանակներ կտրվեն մշակութային ժառանգության մինչև 30 ուշագրավ նախագծերի ամբողջ Եվրոպայից, մասնավորապես`

1. 4 «Գրան պրի» մրցանակ և 10 000 եվրո պարգևավճար

2. «Հանրային ընտրություն» մրցանակ, որը կորոշվի Europa Nostra առցանց հարցման միջոցով

3. ILUCIDARE հատուկ մրցանակ

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն ` 2019 թ. հոկտեմբերի 1-ը:

Առցանց հայտադիմումը կարելի է ձեռք բերել այս հղումով`

http://www.europeanheritageawards.eu/apply/

Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`

https://www.creativeeurope.am/post/europa-nostra-awards-2020
www.europeanheritageawards.eu
https://www.facebook.com/europanostra/