Սեպտեմբերի 15-ին` ժամը 18։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը։
Համույթի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյան, գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան, տնօրեն՝ Գրիգոր Ոսկանյան:
Համերգը ներառում է ժողովրդական երգերի և պարերի՝ «Քոչարի», «Վաղարշապատ», «Շալախո», «Թամզարա» կատարումներ: Կհնչեն հայ անվանի կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի և այլոց ստեղծագործություններ: