ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արմ ֆիլմ ինդուստրի դեվելոպմենտ» մշակութային հինադրամի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, «Դալան» ցուցասրահում կբացվի կինոօպերատոր և լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանի առաջին անհատական ֆոտոցուցահանդեսը:
Հեղինակը, նպատակ ունենալով ավելի վառ ներկայացնել իր հերոսների հոգեբանական կերպարը և ներաշխարհը, դիմում է նոր մոտեցումների, որտեղ յուրահատուկ և ժամանակակից լուծում է տալիս դասական պորտրետին` ստեղծելով հոգեբանական դիմանկարի նոր տեսակ: Նա ընտրել է այնպիսի կերպարներ, որոնք իրենց կյանքում արդեն հասցրել են ձևավորել ուրույն դիմանկար: Դիմանկարների վերամշակման արդյունքում Սուրեն Թադևոսյանը ցույց է տալիս, թե ինչպես է ազդում ժամանակը և ձեռք բերված փորձառությունը մարդու դիմանկարի ձևավորման վրա:
Ֆոտոցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 19-ը:
Մուտքն ազատ է: