Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին կմեկնարկի «Թաղիքագործության կենսունակությունը» խորագրով ցուցահանդեսի բացում (հայաստանյան թանգարանների և մասնավոր հավաքածուների թաղիքե առարկաների ցուցադրություն) Սարդարապատի Հայոց ազգագրության ազգային թանգարանում:

Միջոցառման նպատակն է ծանոթացնել հանրությանը հայկական թաղիքագործության ավանդույթներին և կենսունակությանը, նպաստել դրանց հանրահռչակմանը և արդի դրսևորումներին։

Ցուցահանդես-փառատոնն իրականացվում է Հայոց ազգագրության ազգային թանգարանի, «Բալբաս» և Taraz.am ապրանքանիշերի հետ համատեղ՝ Արմավիրի մարզպետարանի և քաղաքապետարանի աջակցությամբ, նախաձեռնությունը՝ «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության։