Լուրեր
2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ` «Աստղագիտության և աստղաֆիզիկայի» դպրոցականների միջազգային օլիմպիադայում

2019 թվականի օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում տեղի է ունեցել «Աստղագիտութան և աստղաֆիզիկայի» դպրոցականների միջազգային 13-րդ օլիմպիադան, որտեղ Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով: Արծաթե

Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է

Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես երիտասարդության միջազգային օր: Այս տարվա կարգախոսն է «Փոխակերպելով կրթությունը», օրվա խորհուրդը` երիտասարդությանն առնչվող հարցերի բարձրաձայնումը: «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքում փորձագիտական գնահատականներով և SMS քվեարկությամբ 2019 թվականին երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Վանաձորը: Երիտասարդական մայրաքաղաքն այսօր

Ներդրվել է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների և ընկերությունների հետ համագործակցելով` 2019-2020 ուսումնական տարվանից միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդներին առաջարկում է

Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում կանցկացվի դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես, Կառավարության օգոստոսի 8-ի նիստում ընդունված որոշմամբ «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված 14 մլն. 813.2 հազար դրամ

Մեզ համար կարևոր է, որ մեր երեխաներն այլ ժողովուրդների մշակույթին ծանոթանալու հնարավորություն ունենան. ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է Իտալիայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Իտալիայի Արտակարգ և լիազոր դեպսան Վինչեցո Դել Մոնակոյին։ Հանդիպման առանցքում հայ-իտալական կրթամշակութային կապերի ամրապնդումն էր` նոր ծրագրերի մշակման և եղած ծրագրերի արդյունավետ կենսագործման համատեքստում։ «Մեզ համար կարևոր

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 6 մեդալ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 77 համալսարանի թիմեր (360 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը, որի վեց մասնակիցներից երեքը՝ Ալբերտ

Սահմանվել են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության նոր ժամկետներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են: ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները` ա

Մեդալներ` ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում

2019 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացվել է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտից Լյովա Գևորգյանը 110 կգ քաշային կարգում գրավել է երրորդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների ՀՀ հավաքական թիմի ավագ մարզիչն

Բասկետբոլի կանանց հավաքականը վերադառնում է Հայաստան

Անդորրայում ավարտվել է կանանց բասկետբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը: Կանանց բասկետբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է առաջնությանը, եզրափակիչում 79-73 հաշվով հաղթել է Մալթայի ընտրանուն և ճանաչվել C դիվիզիոնի հաղթող: Այսօր` ժամը 23.50-ին «Զվարթնոց» օդանավակայանում առաջնությունում հաղթած բասկետբոլիստների հավաքականը ժամանում