ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Շիրակի մարզ՝ Հառիճ և Արթիկ համայնքներում մի շարք հուշարձանների տեղազննման, հնագիտական պեղման և այլ խնդիրներ տեղում ուսումնասիրելու նպատակով։ Հառիճ համայնքի վարչական տարածքում գտնվող Հառիճավանք
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Ծրագիրը մեկնարկել է գիտաժողովով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը: Զեկուցումներով
Սերխիո Տիեմպոն Հայաստանում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում: Անվանի դաշնակահարը կկատարի Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը, որը փայլուն, վիրտուոզ տեխնիկա է
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդես: Այն կազմակերպվել է Վարպետի ընտանիքի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ցուցահանդեսի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, անվանի ջութակահար, մանկավարժ Գագիկ Սմբատյանը:
Երևանի «Գյոթե» կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպվող «ԵՄ-ն՝ հանուն մշակույթի» (EU4Culture) ծրագրի շրջանակում համայնքային մշակութային ռազմավարության մշակման համար Հայաստանից ընտրված 3 քաղաքների պաշտոնական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Պատանի հանդիսատեսի թատրոնը «Մալեֆիսենտան կամ քնած գեղեցկուհու լեգենդը» և «Վերջին ուսուցիչը» ներկայացումներով նոյեմբերի 15-ին հյուրախաղերով հանդես է գալիս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Եղի՛ր տեղեկացված. մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության խթանում՝
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ մի շարք հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը, վերականգնմանը և տարածքի բարեկարգմանը միտված խնդիրներին տեղում ծանոթանալու, դրանք քննարկելու և հնարավոր միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։ Առաջին այցը Դաշտադեմ համայնքի վարչական