ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Պատանի հանդիսատեսի թատրոնը «Մալեֆիսենտան կամ քնած գեղեցկուհու լեգենդը» և «Վերջին ուսուցիչը» ներկայացումներով նոյեմբերի 15-ին հյուրախաղերով հանդես է գալիս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

«Վերջին ուսուցիչը» բեմադրությամբ պատանի հանդիսատեսին է ներկայացվում հայ դասական ստեղծագործություն, որն իր գեղագիտական ընկալումներով կնպաստի պատանիների մտքի և ճաշակի հարստացմանը:

Նշենք, որ հյուրախաղերը միտված են նաև թատրոնների միջև գեղարվեստական ու ստեղծագործական կապերի ամրապնդմանը և հանդիսատեսի մշակութային, գեղագիտական պահանջմունքի բավարարմանը։