Լուրեր
Կրկին մեդալներ՝ դպրոցականների միջազգային օլիմպիադաներում

Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 15-22-ն անցկացված Մաթեմատիկայի 60-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, հայ դպրոցականները նվաճել են 2 արծաթե, 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև արժանացել 2 գովասանագրի: Մաղաքյան Գագիկ-Ֆիզմաթ հատուկ դպրոց,

Ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը

Հուլիսի 19-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև

Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամին ներկայացվող հայտադիմումների նախնական ընտրությանը նվիրված քննարկում

Ս. թ. հուլիսի 18-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ ներկայացվող հայտադիմումների նախնական ընտրությանը նվիրված քննարկումը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը, Արայիկ Խզմալյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ արտաքին

Միջազգային մրցանակ՝ «Դպրոցական սննդի» բաղադրատոմսերի համար

«Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ՀՀ դպրոցներում մատուցվող սննդի բաղադրատոմսերով գիրքն արժանացել է «Gourmand Awards» միջազգային մրցանակի: Բաղադրատոմսերի գիրքը մշակվել է ՀՀ կառավարության, Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության «Ճյուղային սննդի ինստիտուտի դպրոցների», համայնքների և դպրոցների համատեղ

«Ստեղծագործ Եվորպա» ծրագրի ՄԵԴԻԱ բաղադրիչը կօգնի զարգացնել հայ կինոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակի և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ օրերս իրականացրել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «ՄԵԴԻԱ» բաղադրիչի վերաբերյալ քննարկում: Հայաստանի Հանրապետությունը դեռևս պաշտոնապես չի մասնակցում «ՄԵԴԻԱ» ենթածրագրին, սակայն այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացված բազմաթիվ ծրագրեր նոր որակ են հաղորդել մշակութային կյանքին. Նարինե Խաչատուրյան

Հուլիսի 17-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում էր իր հիմնադրման 10-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը և Արայիկ Խզմալյանը: Հոբելյանի առթիվ շնորհավորական խոսերով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե

Հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման խորհրդատուների ընտրության ժամկետները երկարաձգվել են

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 24-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հայտարարել էր ընտրության մրցույթ` 28 տեղական խորհրդատուների համար: Ընտրված խորհրդատուները պետք է ընդգրկվեին «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզուներ»,

Ճամփորդող ցուցահանդեսներ. Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահում տեղի կունենա «Իմ Կոմիտասը» ցուցահանդեսի բացումը

Ճամփորդող ցուցահանդեսներ ամենամյա ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը կազմակերպում է թեմատիկ ցուցադրություններ Հայաստանի տարբեր մարզերում: Ծրագրի շրջանակում, հուլիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահում տեղի կունենա «Իմ Կոմիտասը» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված է Կոմիտասի ծննդյան

Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Կախարդական սրինգ» խորագրով ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև տարեվերջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է «Տաշիր Սթրիթ» կենտրոն (Հյուսիսային պողոտա 6/2)՝ դիտելու օրերս բացված ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրությունը: Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Կախարդական սրինգ» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի