Լուրեր
««Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի համար ստեղծվում են նոր հնարավորություններ». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան. ասուլիս

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է մշակույթի ոլորտում իրականացվող գործընթացներին՝ ընդգծելով, որ առկա են մեծ ծավալի անելիքներ: Նախարարի ներկայացմամբ՝ մշակվել է «Մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը», որի նախագիծը

Դասագրքերի հրատարակման մրցույթ՝ 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների համար

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված ստեղծվող դասագրքերի հրատարակման նպատակով « Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հայտարարում է 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների դասագրքերի հրատարակման մրցույթ: Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու

Ուսումնական ծրագրի մասնակցության հրավեր Գերմանիայում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային ծրագիր, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD):

Երաժշտական հաստատություններին կնվիրաբերվի 30 ռոյալ կամ դաշնամուր

Հայ oպերային երգիչ, բաս, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը և Վիեննայի «Բեթհովեն» կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանը Հայաստանում են. նրանց ընդունել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և

«Ազգային թատերական դպրոց» միջազգային ծրագրի մեկնարկը` Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ մարտի 24-ին կմեկնարկի «Ազգային թատերական դպրոց» միջազգային նախագիծը։ Մշակույթի և արվեստի ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ կմասնակցեն «Կառավարման հիմունքները

Նախադպրոցական հաստատության մանկավարժի տարակարգի շնորհման նպատակով ծնողն անանուն գնահատման հարցաթերթիկ կլրացնի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի որակավորման տարակարգի շնորհման համար ծնողների կողմից լրացվող անանուն գնահատման հարցաթերթիկը: Անանուն հարցաթերթիկները

«Եվրոպայի ուրախություն». միջազգային հավաքը համախմբելու է Եվրոպայի երեխաներին

2023 թվականի հոկտեմբերի 1-6-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունենալու «Եվրոպայի ուրախություն» խորագրով Եվրոպայի երեխաների միջազգային 54-րդ հավաքը: Միջոցառմանը մասնակցության հայտ կարող են ներկայացնել ազգային ու միջազգային մրցույթներում, փառատոններում լավագույն արդյունքներ ունեցող արվեստի դպրոցները, մշակութային կենտրոնները, ստուդիաները, ակումբները:

Հաստատվել են մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուց­մամբ, մագիստրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Ըստ այդմ՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 1-30-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի