Ճամփորդող ցուցահանդեսներ ամենամյա ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը կազմակերպում է թեմատիկ ցուցադրություններ Հայաստանի տարբեր մարզերում:

Ծրագրի շրջանակում, հուլիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահում տեղի կունենա «Իմ Կոմիտասը» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։

Հայկական կերպարվեստում Կոմիտասի կերպարին նվիրված ցուցադրությունում կընդգրկվեն գեղանկարչական նմուշներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: