ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Երևանի պետական համալսարանի հրաձգարանում: Հրաձգության
Գրադարանավարի օրվան ընդառաջ «Արմենպրեսում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ԱԺ կողմից հավանության արժանացած «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Ասուլիսի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է իրականացնել «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի աշնանային շրջափուլի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից: Հանդիպման բանախոսը կոմպոզիտոր, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, Հայաստանի
ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Առաջինից երկրորդ ընթերցում նախարարությունը սերտորեն աշխատել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Չեխիայի պետականության տոնին նվիրված միջոցառմանը: Հայաստանում Չեխիայի դեսպանության կազմակերպած տոնական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Խանջյան 7 շենքի ճակատին նկարված, չեխ մեծանուն նկարիչ Ալֆոնս
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում անցկացրել է արգելքների հաղթահարման ՀՀ առաջնությունը։ Մրցութային երկու օրերի ընթացքում հանդես են եկել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ» և «Միրաժ» ակումբների
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-ին մեկնարկում է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը 5 տարիների ընթացքում
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Նիստում քննարկվել է 7 նախագիծ՝ Սյունիքի մարզի Որոտնավանք վանական համալիրի հիմնական կառույցների ջրամեկուսացման և տարածքի բարեկարգման, Լոռու մարզի Սանահին վանական համալիրի