«Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի կենտրոնական հրապարակում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդես, որտեղ անդամ երկրները ներկայացրել են իրենց ազգային մշակույթը։
Հայաստանը ներկայացել է երեք տաղավարներով՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվետների թանգարանը ներկայացրել է ձեռագործ վարպետների աշխատանքը, Տերյան մշակութային կենտրոնի տաղավարում ներկայացվել են հայկական ազգային տարազները, իսկ երրորդ տաղավարում ներկայացվել են Մեղրու մշակութային առանձնահատկությունները։
Առանձին տաղավարներ են ձևավորել նաև ԱՊՀ անդամ երկրները՝ ներկայացնելով իրենց ազգային մշակույթը՝ սկսած ղազախական յուրտայից մինչև արծաթյա զարդեր, ձեռագործ տիկնիկներ, ազգային ուտեստներ և ոչ նյութական մշակութային ժառանգության այլ նմուշներ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի և հյուրերի հետ շրջել է մշակութային էքսպոյում, ծանոթացել տարբեր երկրների ձևավորած մշակութային տաղավարներին: