ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն իրականցում է «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն:

Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։

Այս տարի ընտրությունը կատարվել է 2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից, որի արդյուքնում «Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում։

Քվեարկությամբ համառոտ ցուցակում (short-list) ընդգրկված ֆիլմերն են․

1 Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

  • «Մատանի»-ռեժիսոր՝ Ալեքսանդր Աթանեսյան/պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան
  • «Մենակ երկուսով»-ռեժիսոր՝ Արթուր Սահակյան/պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան
  • «Յանա»-ռեժիսոր՝ Մարտին Մաթևոսյան/ պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Մարտին Մաթևոսյան

2. Լավագույն վավերագրական ֆիլմ

  • «Բնակիչները»-ռեժիսոր՝ Մերի Աղախանյան/պրոդյուսերներ՝ Մերի Աղախանյան, Ան-Կատրին Վիթ, Լինդա Մաթերն, Սերջիո Ջիզզարդի
  • «Իմ հայկական Ուրվականները»-ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան/պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Սելին Լուազո, Ալիս Բալդո
  • «Վերապրել Շեքսպիրին»-ռեժիսորներ՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան/պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Մարիամ Դավթյան, Իննա Սահակյան

3․ Լավագույն մոնտաժ

  • Օլիվյե Ֆերարի-«Արտոյի երկիրը»
  • Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան-«Բնակիչները»
  • Արթուր Սահակյան-«Վերապրել Շեքսպիրին»

4․ Լավագույն հնչյունային ձևավորում

  • Ժան Մարկ Շիկ-«Արտոյի երկիրը»
  • Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան-«Բախտի տերը»
  • Տիգրան Կուզիկյան-«Մեդալի հակառակ կողմը»

5. Լավագույն նկարչական ձևավորում

  • Արթուր Սարյան- «Արտոյի երկիրը»
  • Արմեն Ղազարյան-«Մեդալի հակառակ կողմը»
  • Արմեն Ղազարյան- «Վազգեն. Վերջին Սպարապետը»

6. Լավագույն երաժշտություն

  • Մարկ Ռիբո-«Արտոյի երկիրը»
  • Անդրանիկ Բերբերյան-«Մեդալի հակառակ կողմը»
  • Արմեն Մարտիրոսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»

7. Լավագույն օպերատորական աշխատանք

  • Կլեր Մաթոն-«Արտոյի երկիրը»
  • Ալբերտ Սարգսյան, Մերի Աղախանյան-«Բնակիչները»
  • Սուրեն Թադևոսյան-«Մեդալի հակառակ կողմը»

8. Լավագույն սցենար

  • Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշանդ, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ -«Արտոյի երկիրը»
  • Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»

9. Կնոջ լավագույն դերակատարում

  • Կամիլ Կոտեն-«Արտոյի երկիրը»
  • Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»
  • Մարջան Ավետիսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»

10. Տղամարդու լավագույն դերակատարում

  • Շանթ Հովհաննիսյան-«Արտոյի երկիրը»
  • Արտաշես Ալեքսանյան-«Մեդալի հակառակ կողմը»
  • Խորեն Լևոնյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»

11․ Լավագույն ռեժիսորական աշխատանք

  • Թամարա Ստեփանյան-«Արտոյի երկիրը»
  • Արշո Հարությունյան-«Թանկարժեք տղաները»
  • Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»

12․ Լավագույն խաղարկային ֆիլմ

  • «Արտոյի երկիրը»
  • «Մեդալի հակառակ կողմը»
  • «Վազգեն. Վերջին Սպարապետը»

Սահմանված է նաև հատուկ մրցանակ, որը շնորհվում է ազգային կինոարտադրության զարգացման գործում նշանակալի ավանդի համար։