Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Ցուցահանդեսը կազմակերպվել է թանգարանի և Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի հետ համագործակցությամբ։ Ցուցադրության
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնյաների գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին՝ ժամը 23։59-ին, հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգային ծրագրում հանդես են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը. դիրիժոր՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող J-PAL հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը
Երևանի և ՀՀ մարզերի 47 մենթոր դպրոցներում անցկացվել է այս տարվա ուսուցչական համաժողովի մարզային փուլը՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Արմավիրի մարզի աշխատաժողովին, որն անցկացվել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի շրջանակում ապրիլի 20-23-ը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կայացել է սեմինար-խորհրդակցությունների շարք՝ հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների երաժշտատեսական
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ կայացել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացրել է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համագործակցությամբ։ ԵԹԿՊԻ-ի «Անրի Վեռնոյ» կինոսրահում տեղի է ունեցել ծրագրի փակման
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 15-23-ն անցկացվել է քիմիայի Մենդելեևյան հոբելյանական 60-րդ միջազգային օլիմպիադան։ Այն անցկացվել է 3 փուլով՝ 2 տեսական և 1 փորձնական։ Օլիմպիադային մասնակցել է 37 երկրի ավելի քան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները: 9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) -