Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին՝ ժամը 23։59-ին, հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»։

Համերգային ծրագրում հանդես են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը. դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։

Համերգին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ապրիլի 23-ի երեկոյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղի է ունեցել նաև բացօթյա համերգ՝ խորհրդանշական երեկո, որը կոչված էր հարգանքի տուրք մատուցելու մեր ժողովրդի հիշողությանը՝ երաժշտության միջոցով վերապրելով պատմության ցավն ու ոգեկոչելով Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Համերգին մասնակցել են Օպերային թատրոնի մեներգիչները և երգչախումբը՝ խմբավար Հրաչ Բորյանի ղեկավարմամբ: