Լուրեր
Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթողներ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երկու անդամներ՝ Համլետ Մանուկյանն ու Արթուր Դավթյանը ոսկե մեդալ են նվաճել Դոհայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում: Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը հաղթող է ճանաչվել նժույգ թափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.700 միավոր:

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի

Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր

Նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսքը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ

Պատմամշակութային հուշարձանների hարգելի´պահապաններ, Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ որպես հիշեցում մեր անցյալի արժեքների պահպանման կարևորության մասին։ Այս օրը կոչ է արժևորելու մեր ազգային ինքնությունը վկայող հուշարձաններն ու մշակութային արժեքները

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի

Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

81 կգ քաշային հայ ծանրորդը Մոլդովայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 343 կգ արդյունքով (158+185 կգ)։ Պոկում վարժությունում Հարությունյանը ևս արժանացել է արծաթե մեդալին՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումներն ու գլխավերևում պահելով նախ 150

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի երախտավորներին՝ շնորհակալություն հայտնելով ներդրած ջանքերի և սրտացավ աշխատանքի համար: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի

Պարգևատրում Հայ կինոյի օրվա առթիվ

Հայ կինոյի օրվա կապակցությամբ մի շարք կինոգործիչներ և ոլորտի աշխատակիցներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև նախարարի

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 338 կգ (153+185 կգ) արդյունքով։ Պոկում վարժությունում Սահակյանը, որն առաջին անգամ հանդես է գալիս նոր քաշային կարգում,