ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Շիրակի մարզի Անի համայնքում մասնակցել է «Անի ձմեռ-2026» ամենամյա մարզամշակութային միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը:
«Անի ձմեռ-2026» միջոցառմանը մասնակցել են շուրջ 800 մարզիկներ ինչպես Անի, այնպես էլ հարևան համայնքներից: Նրանք մրցել են ավելի քան 10 մարզաձևում՝ կշռաքար, պարանի ձգում, բազկամարտ, վազք, դահուկավազք, ծանրամարտ, կարատե, ֆուտբոլ, սեղանի թենիս, հունահռոմեական ըմբշամարտ, վոլեյբոլ, շախմատ և այլն։
Նշվել է՝ 2024 թվականին ձևավորված Անիի համալիր մարզադպրոցն ավելի քան 450 սան ունի, որոնք մարզվում են 9 մարզաձևերով: