ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Հարցը լսվել է գլխադասային հանձնաժողովում և լիագումար նիստում, և ստացված առաջարկները ներառվել են նախագծում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի զեկուցմամբ՝ օրենքի փոփոխության առաջարկով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կսահմանվի լիազորող նորմ, որի հիմքով ԿԳՄՍ նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ: Այն հնարավորություն կընձեռի մշակելու, ներդնելու և վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ:

Նախագծին տրվել է դրական եզրակացություն: