ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) «Տեղականից դեպի գլոբալ. միավորում հանուն փոփոխության» համաժողովին, որը կրում է «Առաքելություն Հայաստան» խորագիրը։ Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հունիսի 4-ին` ժամը 19։00-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կիրականացնեն «Սիմֆոնիկ հեքիաթ» համերգային ծրագիրը։ Համերգի նպատակն է նպաստել Չարենցավան համայնքի արվեստի ու երաժշտական
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին և Գլոբալ քաղաքականության ֆորումի աշխատանքներին: Պատվիրակության կազմում էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ուսումնական գծով
Գերմանիայի Ուզեդոմ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական փառատոների ասոցիացիայի «Արվեստի փառատոններ» 2024 թվականի գագաթնաժողովը։ «Իրազեկման, հոգատարության և համագործակցության արվեստը» խորագիրը կրող այս տարվա գագաթնաժողովին ներկա է եղել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Երևանյան միջազգային թատերական
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և տարբեր այլ տեղերում: Հայաստանը նշյալ միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հայաստանում հունիսի 14-ին, 15-ին և 16-ին անցկացվող «Եվրոպական
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել «Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2024-ի» մրցանակաբաշխությանը: Միջոցառման ընթացքում պարգևատրվել են 15 մրցանակակիրները և հայտարարվել են այն 5 աշակերտների անունները, որոնք ստացել են հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը տնտեսագիտական օլիմպիադայի
2024 թվականին լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 167 մլն 261.3 հազար դրամ՝ հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի N 1276-Ա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Կրթական հիմնական ծրագիրը հաջողությամբ ավարտել է 73 շրջանավարտ, որոնց ավելի քան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը մայիսի 31-ից հունիսի 17-ը Երևանում և մարզերում կիրականացնի «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» կրթամշակութային նախագիծը: Ծրագրի շրջանակում կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության, թանգարանային գործի