Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ է հատկացնում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը կամ բեմադրությունը (պիեսների պարագայում):

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք (գրողները, հետազոտողները, թարգմանիչները):

Դրամաշնորհին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ մրցութային կարգում:

Ներկայացված հայտերը քննելու և 2026 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորելու է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:

Դրամաշնորհին դիմելու հայտաձևը ներբեռնել այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն (հեռախոս՝ 010599697, Արմեն Սարգսյան աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00 (ընդմիջում՝ 13:00-14:00):