Լուրեր
Աշխատանքային քննարկում՝ Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի հանդիպումներին ընդառաջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նիստը։ Նիստում, մասնավորապես, քննարկվել են ապրիլի 12-20-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով

Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, որին շուրջ 100 մարզիկ է մասնակցել՝ պայքարելով 10 քաշային կարգերում: Առաջնության արդյունքներով երկրի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ),

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Ժ. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ:

Ցուցահանդես՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով

Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի մշտական ցուցադրությունից ևս մեկ հատված՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով։ Ցուցադրությունն ընդգրկում է Կիլիկիայում հայկական

Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ըմբշամարտի 2024 թվականի առաջնությունը։ Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեականները` շուրջ 80 մարզիկ, որոնք մեդալների համար պայքարել են 10 քաշային կարգերում: Ըստ քաշային կարգերի` Հայաստանի չեմպիոններ են դարձել Տիգրան

Համերգային երեկո՝ նվիրված Լևոն Մալխասյանի 80-ամյակին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ամփոփվել են «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքները

«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը: Վարազդատ Լալայանը ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է

Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են 19 մարզական լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն:

Ստեղծագրություն, հետազոտություն, թարգմանություն․ պետական աջակցության ծրագիր

ԿԳՄՍՆ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով նախարարությունն աջակցում է գրականության և գրաքննադատության նախագծերին, թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին: Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որն էլ իր հերթին կնպաստի գրականության և