Լուրեր
Հաստատվել է ԿԳՄՍՆ ենթակայության ՊՈԱԿ-ների ստեղծագործական անձնակազմի որակավորման քննությունների անցկացման կանոնակարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման օրինակելի կանոնակարգը: Կանոնակարգով սահմանվել են վերոնշյալ կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի ատեստավորում անցկացնելու իրավահարաբերությունները:

Նախագիծ. կամավոր ատեստավորում կանցնեն նաև ՏՄԱԿ-ի մանկավարժական աշխատողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով հավելավճարի տրամադրման և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2025 թվականին նախատեսվում

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024

2023-2024 ուստարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն»–ին դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց` assf-2024.hesc.am էլեկտրոնային կայքի միջոցով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 3–ը ներառյալ։ Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի,

19 պետական կազմակերպություններ և բուհեր ձեռք կբերեն 60 գիտական սարք՝ ընդհանուր 930 մլն դրամ արժողությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը։ Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում հայաստանյան 19 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության

Վարչապետը ծանոթացել է Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց դպրոցի պայմաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց թիվ 122 դպրոց և ծանոթացել պայմաններին: Վարչապետին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կայացել է առաջին երիտասարդական էքսպոն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագրի շրջանակում նոյեմբերի 24-26-ը կայացել է առաջին երիտասարդական էքսպոն՝ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» խորագրով։ Եռօրյա միջոցառման բովանդակությունը մշակվել է երիտասարդների

Մրցույթ՝ նորարական և հեռանկարային ուղղություններով հետազոտությունների իրականացման համար

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր 2024» մրցույթը, որի նպատակն է աջակցել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեության կարևորագույն և նորարարական ուղղություններով մրցունակ և բարձր սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող գիտահետազոտական նախագծերի իրականացմանը և ժամանակակից

Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը: Հանրակրթության ոլորտում հաստատությունների ղեկավարման համակարգում կարևոր է ունենալ դպրոցի բովանդակային

Գյոթե ինստիտուտի հետ քննարկվել են համագործակցության նոր հեռանկարներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով Սյուզաննա Ռադվանին, կարևորել է կրթական, գիտական, մշակութային ոլորտներում հայ-գերմանական համագործակցության շարունակությունը: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել