Սեպտեմբերի 14-ից 20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևան քաղաքում կկայանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:30-ին, Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրում: Այն կմեկնարկի Ուջանի երիտասարդական երգչախմբի կատարմամբ և կամփոփվի ռուս անվանի կինոռեժիսոր
Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին կմեկնարկի «Թաղիքագործության կենսունակությունը» խորագրով ցուցահանդեսի բացում (հայաստանյան թանգարանների և մասնավոր հավաքածուների թաղիքե առարկաների ցուցադրություն) Սարդարապատի Հայոց ազգագրության ազգային թանգարանում: Միջոցառման նպատակն է ծանոթացնել հանրությանը հայկական թաղիքագործության ավանդույթներին և կենսունակությանը, նպաստել դրանց հանրահռչակմանը և արդի դրսևորումներին։ Ցուցահանդես-փառատոնն իրականացվում է
Հարգելի՛ գործընկերներ «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը տեղեկացնում է, որ մեկնարկել է Եվրոպական մշակութային ժառանգության մրցանակ 2020 մրցույթը (Europa Nostra Awards 2020): «Europa Nostra Awards»-ը Եվրոպայի ամենամեծ մրցանակաբաշխությունն է մշակութային ժառանգության ոլորտում: Ներկայացված են հետևյալ չորս անվանակարգերը՝ ◆ Մշակութային ժառանգության պահպանություն ◆ Հետազոտություն ◆ Անհատների
Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, մանկագիր և մանուկների մեծ բարեկամ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Փառատոնի մեկնարկը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Դսեղ գյուղում՝ Հ. Թումանյանի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությամբ: Կհաջորդի թատերականացված բացօթյա տոնախմբություն, ապա կսկսվեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 94 տարեկան հասակում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Հայրապետի Մանասերյանը: Պրոֆեսոր Լևոն Մանասերյանը ծնվել է 1925 թ. Էջմիածնում։ Անվանի նկարիչը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից է։ 1963 թ.-ից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, բացելով իր 94-րդ համերգաշրջանը, ներկայացնում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և Ալեքսանդր
Սեպտեմբերի 13-ին` ժամը 16:00-ին, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում կբացվի հայկական արհեստների ուսուցման և հուշանվերների պատրաստման դասընթացի մասնակիցների ցուցահանդեսը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվող կարպետագործության, կավագործության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի համայնքներում շարունակվում է «Արար» ծրագիրը, որն ուղղված է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը: Այն մեկնարկել է 2017 թ. և տեղի է ունենում հանրապետության 6 մարզերի 24 համայնքներում՝ ՀՀ Կոտայքի
Ս. թ. սեպտեմբերի 6-ին «Սիրիահայերի արդյունաբերական գոտում» տեղի է ունեցել «Ասեղնագործությունը որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում» ծրագրի շրջանակում իրականցված դասընթացի ավարտական վկայականների հանձնումը և սիրիահայերի հիմնած «Նոր Արև» ապրանքանիշի առաջին էկոլոգիական փաթեթների նվիրատվությունը։ Ծրագիրը մեկնարկել էր ս. թ. հուլիսի 1-ից ՀՀ