ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 94 տարեկան հասակում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Հայրապետի Մանասերյանը:
Պրոֆեսոր Լևոն Մանասերյանը ծնվել է 1925 թ. Էջմիածնում։
Անվանի նկարիչը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից է։ 1963 թ.-ից դասավանդել ԵՊՃՇԻ-ում, 1975-1991 թթ.-ին եղել ՃՇՀԱՀ կերպարվեստի ամբիոնի վարիչ։
Նրա աշխատանքներից շատերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Լևոն Մանասերյանի ստեղծագործությունները հիմնականում գրաֆիկական աշխատանքներ են։ Նա հեղիանակել է նաև գեղանկարչական, թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նկարազարդել 200-ից ավելի գրքեր:
Լևոն Մանասերյանը իր վաստակով, իրավամբ, հայ գիտական և մշակութային մտքի առաջավորներից էր։ Նրա հիշատակը վառ կմնա արվեստասեր հասարակության, հարազատների և գործընկերների սրտերում։