Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը՝ նվիրված համանուն մշակութային կենտրոնի գործունեության 5-ամյակին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսին և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը (Աշոցք) Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ առաջին անգամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել 10 կմ դասական ոճ մրցատարածությունում։ Վարկանիշային մրցաշարի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել
ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այսօր Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղում շուրջ 110 սաների համար բացվել է մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզ: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ
Այսօր առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը: Քննական 3 կենտրոններում ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Մասնագիտական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները: Նախադպրոցական ուսումնական
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (16 կրթաթոշակային տեղ, որից մագիստրատուրա՝ 12, ասպիրանտուրա՝ 2, դոկտորանտուրա՝ 1, վերապատրաստում՝ 1):