Հուլիսի 10-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին,

«Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը հետ վերցնելու և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով Գյումրի համայնքին տրամադրելու մասին,

Արման Տիգրանի Սարգսյանին, Դավիթ Զավենի Մարկոսյանին, Կամո Անդրանիկի Դավթյանին, Վաղարշակ Սեդրակի Հակոբյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: