Ազգային ժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է ՄԱԿ-ի մանկական
Այն դիմորդները, որոնք հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) հայտագրել և հանձնել են միասնական քննություններ, իսկ հայտագրման 2-րդ փուլում չեն հայտագրել նախընտրած բուհը և մասնագիտությունը, ապա մինչև մայիսի 10-ը dimord.am կայքում պետք է հայտագրեն նաև բուհը, մասնագիտությունը և հանձնած կամ
ՌԴ «Сириус» կրթական կենտրոնը Հայաստանի Հանրապետության աշակերտներին հրավիրում է մասնակցելու դպրոցականների համառուսաստանյան օլիմպիադային, որն անցկացվելու է առցանց ձևաչափով: «Сириус» կրթական կենտրոնը համակարգում է համառուսաստանյան օլիմպիադաները՝ սովորողներին հնարավորություն ընձեռելով բացահայտել իրենց տաղանդը։ Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել
Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2024.scs.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող
««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման
Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) կրթության նախարարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ կրթաթոշակային տեղ՝ 2023-2024 ուսումնական տարում ՍԱԹ բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու, ինչպես նաև արաբերեն լեզվի դասընթացին մասնակցելու համար: Ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի
Մայիսի 2-ից մեկնարկել է 2023-24 ուստարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող երեխաների ընդունելության հայտագրմանն ընդառաջ տվյալների ստուգման գործընթացը: Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի համար պարտադիր է երեխայի տվյալների վավերականությունը ստուգել https://stugum.emis.am կայքում: Եթե 1-ին