Լուրեր
Քննարկվել են Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Իջևանում և Վանաձորում UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ծրագրերով զբաղվող միջազգային «ՎենյուԷրա հոլդինգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ ընկերության գլխավոր տնօրեն Յան Յենցայի գլխավորությամբ։

Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ երկամարտի 336 կգ (150+186 կգ) արդյունքով: Հայ ծանրորդը նաև դարձել է հրում վարժության բրոնզե մեդալակիր՝ գլխավերևում պահելով նախ

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը նշում է հիմնադրման 25-ամյակը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է ուսումնական հաստատության 25-ամյակը՝ ընդգծելով՝ հոբելյանը լավ առիթ է ամփոփելու անցած ուղին և ուրվագծելու հետագա զարգացման հեռանկարները։

ՀՀ և Ֆրանսիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի Հանրապետություն պետական այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն, այդ թվում՝ կրթության և մշակույթի ոլորտներում: ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև կնքվել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիր․

Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում կրթություն ստանալու նպատակով

ԿԳՄՍ նախարարությունը 2026-2027 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (4 կրթաթոշակ՝ բակալավրի կամ մագիստրոսի լրիվ դրույքով ուսման համար): Բացառություն կկազմեն «Առողջապահություն և սպորտ» և «Արվեստ» մասնագիտությունների ոլորտները։ Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն

Առաջին մեդալները՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում: 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը դարձել է պոկում վարժության ոսկե մեդալակիր՝ 144 կգ արդյունքով: Հրում վարժությունում Գրիգորյանը հաջող մոտեցում չի

Կրկնակի բրոնզե մեդալ՝ Թայձիցուանի աշխարհի 5-րդ առաջնությունում

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի ներկայացուցիչ Տանյա Հովհաննիսյանը կրկնակի բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած Թայձիցուանի աշխարհի 5-րդ առաջնությունում: Նա հանդես է եկել Թայձիցուան 42 և Թայձիծիեն 42 (թրով ելույթ) մրցաձևերում` երկու ոճերում էլ գրավելով 3-րդ

Մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերը, որոնց շրջանակում երկու փուլով, ընդհանուր առմամբ, 12 մարզաձևի 14 առաջնություն է անցկացվում: Խաղերը մեկնարկել են արագ և կայծակնային շախմատի առաջնություններով: Մրցումներին 12 համալսարանների շուրջ 80 ուսանողեր են մասնակցել: Կայծակնային

Նախագծային աշխատանքների ցուցահանդես՝ «Գիտություն և նորարարություն»

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում ներկա է եղել «Գիտություն և նորարարություն» ցուցահանդեսին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում՝ որպես նախագծային ուսուցման և ստեղծարար մոտեցումների ներկայացման հարթակ։ Միջոցառման