Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում:
71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը դարձել է պոկում վարժության ոսկե մեդալակիր՝ 144 կգ արդյունքով: Հրում վարժությունում Գրիգորյանը հաջող մոտեցում չի կատարել և երկամարտի արդյունք չի ապահովել:
Նույն քաշային կարգում Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 130 կգ, իսկ հրումում՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձևում նա նվաճել է արծաթե մեդալ: Հովհաննես Հովհաննիսյանը երկամարտի 301 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքանի կազմում հանդես կգան նաև 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, 94 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, +110 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը: Կանանց պայքաում մրցահարթակ դուրս կգան 69 կգ քաշային Մերի Միսակյանը, 77 կգ քաշային Աննա Ամրոյանը և 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: