Լուրեր
Հայտարարվում է մրցույթ` ՉԺՀ բուհերում 2023-2024 ուստարում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 կրթաթոշակային տեղ` 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա):

Դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է բուհ ընդունելության առաջին փուլի հայտագրումը

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը: Հաջորդական քայլեր Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am

Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի առաջարկությամբ, Ժաննա Անդրեասյանին նշանակել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: Հրամանագիրը ստորագրվել է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին

Արթուր Մարտիրոսյանը և Անգելոս Սիրիգոսը քննարկել են հայ-հունական կրթամշակութային մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հունաստանի կրթության և կրոնական հարցերով փոխնախարար Անգելոս Սիրիգոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է

Կրթության հնարավորություն՝ Լեհաստանի Մարիա Գժեգոժևսկայի համալսարանում

Լեհաստանի Մարիա Գժեգոժևսկայի համալսարանում մեկնարկել է «Children’s Rights and Childhood Studies» (MICRACS) մագիստրոսական ծրագրի հայտերի ընդունելությունը: Դիմորդները պետք է ունենան բակալավրի որակավորում կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի, իրավունքի, մշակութային հետազոտությունների կամ սոցիալական գիտությունների ոլորտներում: Կրթական այլ որակավորումներ ունեցող

«ԳիտՍԵՐունդ»-ն ամփոփել է իր աշխատանքները՝ միաժամանակ ազդարարելով ծրագրի նոր ուսուցչական աշխատարանների բացումը

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «ԳիտՍԵՐունդ» ծրագրի 4-րդ տարվա «Ինտեգրում» խորագիրը կրող փուլը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որն իր խոսքում կարևորել է ծրագիրը և գոհունակություն հայտնել կրթության ոլորտում ձևավորված

Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում կմասնակցի ԱՊՀ-ի ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովին

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը դեկտեմբերի 11-14-ը Տաշքենդում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին և Հումանիտար համագործակցության խորհրդի ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին: ԱՊՀ մասնակից

Հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով հաստատվել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը: Ըստ այդմ՝ հաստատվել են «Աշխարհագրություն», «Արվեստ», «Բնություն», «Գրականություն», «Ես և շրջակա աշխարհը», «Երաժշտություն», «Երկրաչափություն», «Թվային

ԿԶՆԱԿ-ն ամփոփել է գործունեության երկու տարին

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը կրթության ոլորտի պետական, մասնավոր և հասարակական կառույցների մասնագետներին ներկայացրել է երկու տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը և գրանցված արդյունքները: Հաշվետու աշխատաժողովին ներկա է եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի