«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» նոր ուսումնական ծրագրի մասին։

Ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական զբաղվածություն: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր բուհերի, ինչպես նաև հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի հետևյալ մասնագիտությունների ուսանողները՝ հաշվապահ, տնտեսագետ, ճարտարագետ, տվյալագետ և միջմշակութային հաղորդակցություն։

Ծրագրի շրջանակում ուսանողները 1 տարվա ընթացքում հնարավորություն կունենան՝

  • տարբեր կազմակերպությունների թոփ մենեջերների կողմից յուրաքանչյուր ամիս ստանալու 24 ժամյա կուրսեր՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան,
  • կարճ ժամանակահատվածում ձեռք բերելու ժամանակակից և մրցունակ մասնագիտություն,
  • կազմակերպության ներսում մասնակցելու և յուրացնելու կարևոր գործառնական հմտություններ,
  • ծրագրի ավարտին ունենալ հիմնական աշխատանք՝ իրենց մասնագիտությամբ։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել CAMPUS հավելվածում և ուղարկել մասնակցության հայտ info@apagafoundation.am էլ․ հասցեին՝ թեմա հատվածում նշելով՝ «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիր: Դրանից հետո դիմողները կանցնեն քննություն անգլերենի, տրամաբանության և մոտիվացիայի ստուգման նպատակով:

Հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝

  1. անուն, ազգանուն, կուրս,
  2. համալսարանի կողմից հաստատված վերջին 3 տարվա ՄՈԳ֊ի արդյունքները,
  3. հեռախոսահամար և էլ․ հասցե:

Առաջին փուլն անցնելու դեպքում /առաջին փուլ կանցնեն ՄՈԳ-ի 3 տարվա առավել բարձր գնահատական ունեցող ուսանողները/ ուսանողները էլ․ հաղորդագրությամբ կստանան կոդեր՝ քննական հատվածին մասնակցելու համար։

Համապատասխան մրցույթն անցած և ծրագրում ընդգրկված ուսանողների համար կիրականացվի նաև 1 տարվա 80% վարձավճարի ֆինանսավորում։