
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին: Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ: