ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024–2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի պահանջի համաձայն` մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար։

Հարցաշարը հնարավորություն կընձեռի գնահատելու բնակչության վերաբերմունքը ֆիզիկական կուլտուրային և սպորտին, ինչպես նաև հավաքելու տվյալներ հանրության նախասիրությունների, ակտիվության մակարդակի և ոլորտի զարգացման կարիքների վերաբերյալ։ Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովելու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում հիմնավոր և տվյալահեն քաղաքականության իրականացում՝ հիմնվելով հասարակության կարծիքի և ակնկալիքների վրա։

Հարցաշարը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ նախարարության սպորտի քաղաքականության վարչության հետ համագործակցությամբ։

Հարցաշարը կարելի է լրացնել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4x9dv7pj: