Լուրեր
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, կներկայացվի նաև «Հայ գրականությունը թարգմանություննե­րում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում

Չայկովսկու անվան դպրոցում նշել են 100-ամյա ուսուցչուհու տարեդարձը

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում այսօր հանդիսավորությամբ նշվել է կրթօջախի երկարամյա ու վաստակաշատ ուսուցչուհի Մարիամ Տոնյանի 100-ամյակը: Հոբելյարը դպրոցի հիմնադրման օրվանից մինչ օրս` ավելի քան 82 տարի աշխատում է դպրոցում` որպես «Հարմոնիա» առարկայի ուսուցչուհի: Հայաստանի ամենաերկարակյաց ու

Հանրակրթության պետական չափորոշիչը փորձնական կկիրառվի 2020թվականին

ՓՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ վերանայվում են Հանրակրթության պետական չափորոշիչը և առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը: Գործընթացի մասին մանրամասներ հաղորդելու նպատակով այսօր նախարարությունում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի և աշխատանքային խմբերում ընդգրկված փորձագիտական խմբի ներկայացուցիչների (Գագիկ Մելիքյան, Արտաշես

«Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի» 6-րդ հանդիպում

Ավարտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի «Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի» (TCG) հերթական՝ 6-րդ հանդիպումը, որին մասնակցել է աշխատանքային խմբի անդամ և դիտորդ պետությունների ու կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչ: Հանդիպումը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության,

Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին պետական բյուջեի այս տարվա պահուստային ֆոնդից կհատկացվի 57 մլն 762 հազար դրամ` ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին այս տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին լրավճարներ հատկացնելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում`

Հայ պատանիները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով են վերադարձել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։

«Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը՝ Ռումինիայի և Սերբիայի միջազգային ֆոլկլորային փառատոներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «ԱրմենիաՍեիՍփեյն» մշակութային ասոցիացիայի ու «Վարք Հայոց» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով հուլիսի 31-ից օգոստոսի 19-ը «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը մասնակցել է Ռումինիայի Հանրապետության Պիատրա Նեամց և Կալարաշի, ինչպես նաև Սերբիայի Հանրապետության

Սեպտեմբերի 1-13-ը մանսուրյանական օրեր են. մեկնարկում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը

2019 թվականի սեպտեմբերի 1-13-ը մանսուրյանական օրեր են. ժամանակակից հայ դասական երաժշտության Վարպետի 80-րդ հոբելյանի կապակցությամբ կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը, որն ունկնդրին կտեղափոխի Վարպետի կինոերաժշտության, դասական ու կամերային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ: Համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի