Լուրեր
Վահրամ Դումանյանը ԵԿՊԿ պրոֆեսոր Ալինա Փահլևանյանին պարգևատրել է գերատեսչության Ոսկե մեդալով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է երաժշտագետ, բանագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Փահլևանյանին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը,

Խնկո Ապոր անվան գրադարանում մեկնարկում է Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը

Փետրվարի 19-ը՝ Հ. Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր. այդ օրը նշանավորվում է տարաբնույթ ծրագրերով և միջոցառումներով: Փետրվարի 18-19-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Պաշտոնական բացումը տեղի կունենա

Աշխատանքային խումբը քննարկել է Չարենցի 125-ամյակին նվիրված ծրագրերը

Տարին չարենցյան է. 2022 թ. լրանում է մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ

Ցուցադրություն` Գրքի տոնին. «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան»

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին: Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15:30-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն: Այն իրականացվում է Հովհաննես

«Ֆաջր» թատերական փառատոնում «Լոռեցի Սաքոն» ներկայացումն արժանացել է բարձր գնահատանքի

Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը փետրվարի 6-11-ը Թեհրանում մասնակցել է «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին: «Համազգային» թատրոնը փառատոնին ներկայացել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի

Հրատարակվել է Ալեքսանդր Թոփչյանի «Որոգայթը» վեպը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ‹‹Լուսաբաց›› հրատարակչատունը հրատարակել է Ալեքսանդր Թոփչյանի «Որոգայթը» վեպը: Հեղինակը գրքի դարձերեսին գրում է. «Հարկ ենք համարում հայտնել, որ

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Գիտական ինստիտուտի ներկայացուցիչները ներկայացրել են

Պատանի դաշնակահար Ա․Պուչինյանի նոր հաջողությունները

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, դաշնակահար Արմեն Պուչինյանը Կանադայում կայացած EURO-ELITE INTERNATIONAL MUSIC COMPETITION մրցույթում արժանացել է Platinum Award/Grand Prix մրցանակին։ Մրցույթը բաղկացած էր երկու փուլից, մասնակցել է 284 երաժիշտ աշխարհի 31 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում

Ցուցահանդես ՀՊԹ-ում՝ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում»

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագիրը կրող ցուցահանդեսը: 2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ` կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը: Ցուցահանդեսը կազմակերպվում է