ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և «ԱԿՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում են թատերական պաստառների առաջին փառատոնը Հայաստանում։

Փառատոնին կարող են մասնակցել դիզայներներ, ստեղծագործողներ, թատրոններ/թատերախմբեր և կազմակերպություններ բոլոր երկրներից։

Մասնակցությունը փառատոնին անվճար է։

Փառատոնը մրցութային է, նախընտրական փուլը հաղթահարած աշխատանքները գնահատելու է միջազգային ժյուրին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սթ մայիսի 31-ը։

Մասնակցության պայմաններին ծանոթանալու և հայտերի լրացման համար անհրաժեշտ է ներբեռնել կանոնակարգը՝ https://bit.ly/2WXuJEX

Փառատոնի արդյունքները կամփոփվեն 2022 թվականի սեպտեմբերին։

Նախնական ընտրությունն անցած պաստառները Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվեն 2022-2023 թթ. թատերաշրջանի ընթացքում։

Նշենք, որ մինչև ապրիլ փառատոնն արդեն իսկ ստացել է 149 պաստառ՝ 23 երկրների 62 դիզայներներից։ Մասնակից երկրների շարքում են՝ Հայաստան, Արգենտինա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Չինաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Իտալիա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Հարավային Աֆրիկա, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ։