ԱՊՀ երկրների շրջանում տեղի կունենա երիտասարդական աշխատողի որակավորման բարձրացման հերթական հեռավար դասընթացը՝ «ԱՊՀ տարածքում երիտասարդների հետ աշխատանքի կազմակերպում» թեմայով:

Դասընթացն անցկացվելու է 2 փուլով՝ հեռավար ձևաչափով: Առաջին փուլը կանցկացվի 6 օր, երկրորդը՝ 9 օր: Ռուսաց լեզվի իմացությունը պարտադիր է:

Մասնակցել ցանկացողները մինչև 2022 թվականի մայիսի 1-ը կարող են ուղարկել ինքնակենսագրական և հետաքրքրվածության նամակ youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում գրելով «Երիտասարդական աշխատողի որակավորման բարձրացում»:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարել +374 10 599 642 հեռախոսահամարին: