ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մայր թատրոնի 100-ամյակի նշման հոբելյանական ծրագրի ձևաչափերն ու բովանդակային հարցերը: Վահրամ Դումանյանը թատրոնի ղեկավարների հետ անդրադարձել են նաև թատրոնի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի և դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերին: