ԻԻՀ Ղազվինի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային համալսարանը հայտարարում է ընդունելություն օտարերկրյա ուսանողների համար (հայտարարությունը կցվում է): Ընդունելության, ինչպես նաև մասնագիտությունների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ www.ikiu.ac.ir և www.admission.ikiu.ac.ir կայքէջերից:
Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակի ծրագրի շրջանակում 2020-2021 ուսումնական տարվա ամառային կիսամյակի համար հայտարարվել է կրթաթոշակի տրամադրման մրցույթ: Կրթաթոշակի համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2020 թվականի հոկտեմբերի 31-ը (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ ժամը 16:00): Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռել բակալավրի կրթական ծրագրով սովորող հայ ուսանողներին մասնակցել «Ուսանողական ավարտական համաձայնագրի ծրագրին» (Student Graduation Agreement Program): Թեկնածուների գրանցումն անվճար է: Անհրաժեշտ փաստաթղթերը և դիմում-հայտը անհրաժեշտ է ներկայացնել international@escs.am էլփոստին մինչև 2020 թվականի սեպտեմբերի
ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) տեղեկացնում է, որ 2021 թ. մարտ ամսին Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանձնաժողովի (CND) շրջանակում կազմակերպվելու է երիտասարդական ֆորում: Ֆորումին մասնակցելու համար կարող են առաջադրվել թմրամիջոցների օգտագործման կանխարգելման, առողջության ամրապնդման և
2020 թ. սեպտեմբերի 9-ին տեղի է ունենալու ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանին նվիրված երիտասարդների առցանց լիագումար հանդիպում (UN75 Youth Plenary), որի ընթացքում մասնակիցներից ընտրվելու են երիտասարդներ, որոնք ելույթ կունենան սեպտեմբերի 21-ին կայանալիք ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանին նվիրված «Ապագան, որը մենք ուզում ենք,
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է լրացուցիչ մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով /4 տեղ մագիստրատուրա/: Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են հայտեր ներկայացնելու «Սահմանափակ կարողություններով անձանց` թվայնացման ոլորտում կարողություններով օժտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Էմիր Ջաբեր ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի» մրցանակի համար: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ և հավասարապես բաժանվում է մեկ անհատի և մեկ կազմակերպության միջև:
Հունաստանում գտնվող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետը կամ Սիթի Քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր ներքոնշյալ վեց ուղղություններով և առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր գործունեության հիսունամյակի առթիվ մեկնարկել է միջազգային խորհրդատվություն 15-ից 35 տարեկան երիտասարդների միջև «Ապագայի ֆրանկոֆոնիան» ծրագիրը: Ծրագրի նպատակը երիտասարդությանը ֆրանկոֆոնիայի ապագան կերտելու գործում ներգրավելն է: Նախագծի շրջանակում երիտասարդները պետք է կիսվեն իրենց սպասելիքներով և առաջարկներով, ներկայացնեն