Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակի ծրագրի շրջանակում 2020-2021 ուսումնական տարվա ամառային կիսամյակի համար հայտարարվել է կրթաթոշակի տրամադրման մրցույթ:
Կրթաթոշակի համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2020 թվականի հոկտեմբերի 31-ը (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ ժամը 16:00):
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ www.scholarships.sk կայքի միջոցով, որտեղ կարելի է նաև մանրամասն ծանոթանալ Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակի ծրագրի մասին:
Միաժամանակ նշենք, որ 2021-2022 ուսումնական տարվա կրթաթոշակի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021 թվականի ապրիլի 30-ը։