ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) տեղեկացնում է, որ 2021 թ. մարտ ամսին Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանձնաժողովի (CND) շրջանակում կազմակերպվելու է երիտասարդական ֆորում:
Ֆորումին մասնակցելու համար կարող են առաջադրվել թմրամիջոցների օգտագործման կանխարգելման, առողջության ամրապնդման և երիտասարդության հզորացման ոլորտում ակտիվորեն ներգրավված 14-23 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք ազատ տիրապետում են անգլերենին: Յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ներկայացնել մինչև 3 թեկնածու:
Ֆորումը ամենամյա միջոցառում է, որի հիմնական նպատակն է մեկ հարթակում հավաքել անդամ պետությունների կողմից առաջադրված երիտասարդների, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման, առողջության ամրապնդման և երիտասարդության հզորացման ոլորտում և նրանց հնարավորություն տալ փոխանակելու գաղափարներ, տեսլականներ այն մասին, թե ինչպես ավելի լավ պաշտպանել իրենց հասակակիցների առողջությունն ու բարեկեցությունը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել իրենց համատեղ ուղերձը փոխանցելու գլոբալ մակարդակի քաղաքականության մշակողներին:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից և www.unodc.org/youth կայքից:
Ֆորումին մասնակցելու թեկնածություն առաջադրելու համար պետք է մինչև ս․թ սեպտեմբերի 3-ը ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացնել հայտ՝ կազմված ինքնակենսագրությունից և մոտիվացիոն նամակից:
Հայտերը ներկայացնել ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության վարչություն՝ youth@escs.am Էլհասցով: