Հունաստանում գտնվող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետը կամ Սիթի Քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր ներքոնշյալ վեց ուղղություններով և առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կամ Նախարարության ենթակայության տակ գործող կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերեն լեզվի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl 89-90 or IELTS 6.5 or CAE (А or B) or equivalent qualifications) աշխատակիցների համար.

  • MBA in General Management;
  • MBA in Marketing;
  • MBA in Finance;
  • MBA in Logistics;
  • MBA in Healthcare Management;
  • ΜΒΑ in Human Resources Management.

Դասընթացները կազմակերպվելու են երկու տարի յուրաքանչյուր ամիս մեկ անգամ ուրբաթ (օրվա երկրորդ կես), շաբաթ և կիրակի օրերին: Ուսումնառության ընթացքում կկազմակերպվեն նաև ուսուցողական այցեր Շեֆֆիլդի համալսարան (ՄԹ) և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ (Հունաստան):

Երևանում ուսման վարձը հոգում է Շեֆֆիլդի համալսարանի ղեկավարությունը, այցերի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը:

Նախարարության կողմից պետք է ներկայացվի տասը թեկնածություն:

Վերջնական ընտրությունը իրականացնելու է Շեֆֆիլդի համալսարանի ղեկավարությունը:

Ցանկացողները մինչև ս.թ. օգոստոսի 21-ը Նախարարության ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն դիպլոմի, լեզվի իմացությունը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենները և աշխատանքի վայրից տեղեկանքը: