Միջազգային ծրագրեր
Ուսման հրավեր-(Սլովակիայի Հանրապետություն)

Սլովակիայի կառավարությունը 2020-2021 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարությանը հատկացրել է մեկ համալսարանական կրթաթոշակ՝ բակալավրիատում և մագիստրատուրայում ուսուցման համար: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.vladnestipendia.sk.: Միաժամանակ հայտնում եմ, որ ցանկացողները կարող են կրթաթոշակի համար դիմել էլեկտրոնային եղանակով

Ուսման հրավեր -(Չինաստանի Ռենմին համալսարան)

Չինաստանի Ռենմին համալսարանի Սուճոի Մետաքսի ճանապարհի դպրոցը տեղեկացնում է ժամանակակից չինական հետազոտությունների միջազգային մագիստրոսի համար երկու տարվա կրթաթոշակ տրամադրելու մասին: Ծրագրի համար դիմումների (արժեքը՝ 800 ՉԺՀ յուան) ներկայացման վերջնաժամկետը 2020թ․ ապրիլի 25-ն է: Առցանց դիմումներըպետք է ներկայացնել

Մրցույթ` Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի (207) մրցույթ՝ 2020-2021 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:

Ռուսաց լեզու և գրականություն դասավանդողների որակավորման բարձրացման դասընթացներ ՌԴ-ում

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարում է ընդունելություն 2020-2021 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում լրացուցիչ մասնագիտական կրթություն (որակավորման բարձրացման դասընթացներ) ստանալու համար: Ընդունելությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում ռուսաց լեզու և գրականություն դասավանդողները:

Կրթաթոշակային ծրագիր (Ակադեմիական փոխանակումների լեհական ազգային գործակալությունը (NAWA))

2020 թ. հունվարի 15-ից ապրիլի 15-ը Ակադեմիական փոխանակումների լեհական ազգային գործակալությունը (NAWA) հայտարարել է «Ուլամ» ծրագրի՝ դոկտորանտուրական հետազոտություններով զբաղվողների ներգրավման 2-րդ փուլի մեկնարկի մասին։ Ծրագրի մասնակցության համար կարող են դիմել գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող անձիք, որոնք 6-24 ամիսների ուսումնասիրությունների

Վերապատրաստման ծրագրեր՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում գերմաներեն դասավանդող ուսուցիչների համար

Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայության «Դպրոցներ. ապագայի գործընկերներ» նախաձեռնության շրջանակում առաջարկվում է վերապատրաստման ծրագրեր՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում գերմաներեն դասավանդող ուսուցիչների համար: Առաջարկվող ծրագրերն այս տարի հիմնականում հասցեագրված են այն դպրոցների գերմաներենի ուսուցիչներին,

«Չինական Մեծ Պատ» կրթաթոշակային ծրագիր

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ 2020-2021 թթ. ուսումնական տարվա համար նախաձեռնում է «Չինական Մեծ Պատ» կրթաթոշակների տրամադրման գործընթաց` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և գիտահետազոտողների համար, ովքեր

Ուսման հրավեր -(Հունաստան)

Հունաստանի բուհերում օտարերկրյա ուսանողների համար անգլերեն լեզվով կկազմակերպվեն բուհական և հետբուհական կրթական ծրագրեր: Դրանց մասին հայտարարվել է Աթենքում կայացած «Կառուցել միջազգային կամուրջներ. Հունաստանի համալսարանները բաց են աշխարհի առջև» խորագրով միջոցառման ընթացքում: Ծրագրերի, ինչպես նաև դրանց մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի

Կրթաթոշակային ծրագիր` ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կայուն էներգիայի զարգացման միջազգային կենտրոնի կողմից

ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կայուն էներգիայի զարգացման միջազգային կենտրոնի (ք. Մոսկվա, ՌԴ) կողմից տրամադրվում են կրթաթոշակներ: Դիմորդներին հնարավորություն կընձեռվի 2020թ. հոկտեմբերի 5-ից 30-ը մասնակցելու Ռուսաստանի Դաշնության մասնագիտացված հաստատություններում անցկացվելիք՝ կայուն և վերականգնվող էներգիայի բնագավառում կարողությունների և մարդկային ռեսուրսների զարգացման չորսշաբաթյա վերապատրաստման