Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռել բակալավրի կրթական ծրագրով սովորող հայ ուսանողներին մասնակցել «Ուսանողական ավարտական համաձայնագրի ծրագրին» (Student Graduation Agreement Program):

Թեկնածուների գրանցումն անվճար է: Անհրաժեշտ փաստաթղ­թերը և դիմում-հայտը անհրաժեշտ է ներկայացնել international@escs.am էլփոստին մինչև 2020 թվականի սեպտեմբե­րի 28-ը։ Թերի, կեղծ կամ ներկայացման վերջնաժամկետից հետո ուղարկված փաստաթղթերը չեն ընդունվելու: Փաստաթղթերը պետք է ներկայացվեն՝ թարգմանված պորտուգալերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն լեզուներից մեկով:

Պորտուգալերեն լեզվի համապատասխան քննության (Celpe-Bras) անցկաց­ման ծրագիր չունեցող երկրների դիմորդները կմասնակցեն պորտուգալերենի նախապատրաստական դասընթացին: 2021թ. 2-րդ կիսամյակում (Celpe Bras) դասընթացի քննությունը բարեհաջող հանձնելու դեպքում մասնակիցները 2022 թվականին կշարունակեն իրենց ուսումը։

Թեկնածուների ընտրության և մասնակցության պայմանների մասին տեղեկատվությունը հասանելի է http://www.dce.mre.gov.br/PEC/PECG.php և http://www.dce.mre.gov.br/PEC/G/processo_seletivo/inscricoes/2021.php հղումներով։