ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են հայտեր ներկայացնելու «Սահմանափակ կարողություններով անձանց` թվայնացման ոլորտում կարողություններով օժտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Էմիր Ջաբեր ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի» մրցանակի համար:
Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ և հավասարապես բաժանվում է մեկ անհատի և մեկ կազմակերպության միջև:
Մրցանակը շնորհվելու է այն անհատներին, հաստատություններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, որոնք զգալի ներդրում են ունեցել արդյունավետ, նորարար և ներառական թվային լուծումների, ռեսուրսների և տեխնոլոգիաների միջոցով սահմանափակ կարողություններով անձանց կյանքը դյուրացնելու և հասարակության մեջ նրանց ներգրավվածությունը խթանելու գործում: Մրցանակը շնորհվում է ոչ թե ծրագրերին, այլ անհատներին և կազմակերպություններին` իրենց իրականացրած գործունեության համար: Թեկնածուները պետք է ունենան ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա փորձ, ինչպես նաև շոշափելի արդյունքներ ու ձեռքբերումներ: Անհատների և կազմակերպությունների համար կիրառելի են առանձին հայտաձևեր (կցվում են): Կազմակերպությունների անունից ներկայացվող կամ որևէ կազմակերպությունում աշխատող անհատների հայտերի համապատասխան հատվածում անհրաժեշտ է կազմակերպության ղեկավարի համաձայնությունն ու հավաստումն առ այն, որ տվյալ կազմակերպությունից կամ դրա անունից ներկայացվում է ընդամենը մեկ հայտ:
Թեկնածուները հրավիրվում են նաև կիսվել իրենց պատմություններով՝ լրացնելով https://story4development.org/ հարցաշարը:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել international@escs.am էլ. փոստի հասցեին մինչև 2020 թվականի օգոստոսի 17-ը:
Այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և https://en.unesco.org/prizes/digital-empowerment կայքէջից: