Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր գործունեության հիսունամյակի առթիվ մեկնարկել է միջազգային խորհրդատվություն 15-ից 35 տարեկան երիտասարդների միջև «Ապագայի ֆրանկոֆոնիան» ծրագիրը: Ծրագրի նպատակը երիտասարդությանը ֆրանկոֆոնիայի ապագան կերտելու գործում ներգրավելն է: Նախագծի շրջանակում երիտասարդները պետք է կիսվեն իրենց սպասելիքներով և առաջարկներով, ներկայացնեն այսօրվա իրենց ապրած ֆրանկոֆոնիան և թե ինչպիսին են այն պատկերացնում վաղը: Խորհրդատվությունը կազմակերպվում է 3 խորագրով՝ հարցում, երիտասարդների միջև քննարկում և վաղվա ֆրանկոֆոնիան ներկայացնելու ստեղծագործական տիրույթ: 118 երկրի ավելի քան 3000 երիտասարդներ արդեն մասնակցել են այս ծրագրին: Խորհրդատվության արդյունքները և երիտասարդների արտահայտած սպասելիքները կհրապարակվեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և նրա գործընկերների կողմից:
Մասնակցության, ինչպես նաև ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար պետք է անցնել https://consultation-jeunesse-francophonie.org/ հղումով։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության երիտասարդ ֆրանկոֆոնների ավելի համախմբված մասնակցության համար կարող եք կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ (☎+(10)59-96-46 ; ✉international@escs.am):